Ամեն ինչ արագ փոխվում է: Այնքան, որ արագ փոփոխություններից այլեւս չենք զարմանում:
Կարծես՝ այդպես էլ պետք է լիներ: Կարծես՝ միշտ այդպես էլ եղել է:
Շարունակական փոփոխությունները դարձել են մեր կյանքի մի մասը: Արդեն շատ սովորական են:
Այնքան սովորական, որ ապրում ենք «փոփոխությունների սպասում» ռեժիմում ամբողջ օրվա ընթացքում:
Մնում է որսալ փոփոխությունների ալիքը...